«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մերժել է տրամադրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը՝ թե բա լսեք վարչապետի հարցուպատասխանի ելույթը։
Դե ինչ ասեմ՝ համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք՝ մասամբ, իսկ այ ՄԵՐ պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ, միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ՝ հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։
Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու։
Կարդացեք նաև