«Չեմ կարող ասել»,- սա ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի պատասխանն է լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանն անհիմն մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։
Վահե Հովհաննիսյանը միաժամանակ վստահեցնում է՝ Հայաստանը խաղաղության պայմանագրով որեւէ զիջում չի անում․ «Ես հավատում եմ, որ համաձայնագիրը ստորագրվելու է ու հույս ունեմ՝ հնարավորինս շուտ»։
Հստակեցնող հարցին՝ այդպիսով կլինի՞ խաղաղություն, նա պատասխանեց․ «Շատ մեծ հույս ունեմ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ