Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանը՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով

Մարտ 19,2025 13:47

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 22.8°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -14.0°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.4°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31