ԻԱԿ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել է, որ
Հայաստան-Թուրքիա կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 550 280 դրամ, որից՝
– Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղափոխման համար ծախսը, ներառյալ մուտքի արտոնագրի աջակցությունը կազմել է 2 035 000 դրամ,
– Հայաստանում տրանսպորտային ծախսը 260 000 դրամ,
Կարդացեք նաև
– կեցության ապահովման ծախսը՝ 2 301 000 դրամ,
– սննդի ապահովման ծախսը կազմել է 1 865 880 դրամ,
– փորձագիտական քննարկման նպատակով հյուրանոցի սրահի և տեխնիկայի վարձակալության ծախսը 2 օրվա համար 1 088 400 դրամ։
– Թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։
Գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգի սկզբունքով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնման գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի «10»-րդ կետի։
Չնայած ԻԱԿ-ը նաև այս ծախսերը հավաստող պայմանագրերի պատճեններն էր պահանջել, սակայն պատասխանում նշել են, որ պայմանագրերի կնքման որոշման մասին տեղեկատվությունը հասանելի է gnumner.minfin.am կայքում։
Ի սկզբանե մեդիատուրը նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն Սիրիայում տեղի ունեցած զարգացումների փուլին որոշում է կայացվել այն տեղափոխել։
Հատկանշական է, որ թուրքական լրատվամիջոցներին ուղղված հրավերի տեքստում նախատեսված է եղել ոչ թե ՀՀ վարչապետի հետ հարցազրույց, այլ Օրբելի ֆորումի մասնակցություն, տեղական մեդիաների, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպում:
Կից ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված հրավերի օրինակներ են:
Ինֆորմացիայի ազատության կենտրոն