Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ սպանեք». ՄԱԿ-ի գրասենյակին կոչ է արվում հայ ռազմագերիներին վերադարձնել Հայաստան կամ տեղափոխել երրորդ երկիր

Մարտ 19,2025 12:54

Ադրբեջանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը, որը զուգորդվում է բռնաճնշումներով եւ խոշտանգումներով:

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ պաշտոնական դիմում է ներկայացրել՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին:

Երթը մեկնարկել էր Շահումյանի հրապարակից: Բողոքի ցույցի մասնակիցները կոչ արեցին ՄԱԿ-ի գրասենյակին՝ զբաղվել հայ ռազմագերիներով, նրանց վերադարձնել Հայաստանի Հանրապետություն կամ տեղափոխել երրորդ երկիր: Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկում էին. «Մի՛ սպանեք»:

«Հայաստանում իշխանությունը զավթած մարդիկ չեն ծառայում Հայաստանի շահերին, դրա համար մենք ստիպված ենք դիմել ՄԱԿ-ին, կոչ ենք անում անգործությամբ չաջակցել Ադրբեջանի իշխանություններին եւ չսպանել հայ ռազմագերիներին» ,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Հայկ Ստեփանյանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, ի թիվս այլնի, անդրադարձ կար Բաքվում միջազգային հումանիտար կառույցների գործունեությունն արգելելուն, մեր հայրենակիցներին խոշտանգելուն:

«ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հայտնել է, որ հանդիպել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւին եւ կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին ու բանտարկյալներին: Սրան ի պատասխան՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունում պատահաբար հայտնված մարդիկ ասում են՝ թող մի հատ զանգեն, կազմակերպեն, բերեն: Զարմանում եմ գործող վարչախմբի լկտիության վրա, որոնց համար միեւնույն է մեր հայրենակիցների ճակատագիրը…Գործող վարչախմբի գործունեությունը ցույց է տալիս, որ այս մարդիկ ծառայում են Ադրբեջանի իշխանություններին»,-ասաց Հայկ Ստեփանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31