Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հայ պատանդներին պետք է ազատ արձակի․ պատանդառությունը հակասում է Ժնևի և այլ կոնվենցիաներին»․ Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոն

Մարտ 19,2025 12:46

«Պատանդառությունը հակասում է Ժնևի կոնվենցիային և Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային։ 23 էթնիկ հայեր ապօրինաբար պահվում են Ադրբեջանում»,- Ժնևում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում․ էթնիկ հայերի դատավարությունները և կալանավորումը» խորագրով քննարկման ժամանակ իր տեսաուղերձում հայտարարեց բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Լորդերի պալատի անդամ, լորդ Դեյվիդ Ալթոնը։

Նշենք, որ միջոցառումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպվել է Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի և «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության կողմից։

Լորդ Դեյվիդ Ալթոնը տեսաուղերձում նաև հայտարարեց․ «Ամենալավ բանը, որն Ադրբեջանը կարող է անել, հայ պատանդներին ազատ արձակելն է, ինչը ոչ միայն կնպաստի նրան, որ այս անձանց ընտանիքները դուրս կգան ցավի ու տառապանքների միջից, այլև լավ հարաբերություններ կստեղծվեն Բաքվի և Հայաստանի միջև»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31