Մարտի 18-ին մեկնարկեց MITT 2025 միջազգային ցուցահանդեսը Ռուսաստանում, որտեղ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով ներկայացնում է Հայաստանը։
3 օր շարունակ Հայաստանն իր գեղեցիկ տաղավարով և համեղ հյուրասիրությամբ կհավաքի իր շուրջը զբոսաշրջային և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ ում հաջորդ ուղղությունն ակնհայտ է։
MITT 2025 ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանը թիրախային ռուսական շուկայում և բերել Հայաստան զբոսաշրջային նոր հոսքեր։