Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն ինքն է քննել իր անգործության դեմ ներկայացված բողոքը․ Դավիթ Հարությունյանը  հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազության

Մարտ 19,2025 12:42

Փաստինֆո. ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ դատախազության։ Խնդիրն այն է, որ, ըստ հայցի, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Ս․ Ամիրխանյանն ինքն է քննել՝ իր անգործության դեմ ներկայացված բողոքը, այժմ, Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ դատախազության՝ պահանջելով Ամիրխանյանի կողմից բողոքը քննելը ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանք՝ պարտավորեցնել բողոքը քննելու իրավասություն ունեցող վերադաս դատախազին՝ քննել Ամիրխանյանի անգործության դեմ բողոքը։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին։ Դատարանը վարույթ է ընդունել հայցը և գլխավոր դատախազությունից պահանջել Ս. Ամիրխանյանի 24.10.2024 գրության կազմման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջությամբ: 2025թ․ մայիսին նշանակված է նախնական դատական նիստը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31