Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին և ևս 100 հոգու

Մարտ 19,2025 12:04

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան գրառմամբ հայտնում է. «Թուրքիայում առավոտյան ձերբակալել են Էրդողանի գլխավոր հակառակորդ համարվող ընդդիմադիր գործիչ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

Լարվածության ֆոնին իշխանությունները երկրի տարածքում արգելափակել են YouTube-ը և Instagram սոցիալական ցանցը։

Բացի քաղաքապետ Իմամօղլուից` ձերբակալել են ևս 100 հոգու, որոնց թվում են իր ընտրական արշավի առանցքային պաշտոնյաները:

Էրդողանին գլխավոր մրցակից համարվող քաղաքապետը մեղադրվում է երկու գործով` կոռուպցիա և ահաբեկչություն:

Գլխավոր ընդդիմադիր ՀԺԿ կուսակցության ղեկավար Օ. Օզելը հայտարարել է, որ այն ինչ տեղի է ունենում, հեղաշրջում է ու եթե «սա չկանգնեցվի, ապա երկրում երբեք այլևս ընտրություններ չեն լինի»:

Ներքաղաքական կյանքը եռում է»:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը հայտնում է. Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը քաղաքում 4 օրով արգելել է բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։

Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի  X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube  սոցիալական կայքերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31