Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը պատրաստ է կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ Տիգրան Ավինյանի և այլոց դեմ ցուցմունք տալ

Մարտ 19,2025 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ 19.03.2025 թվականին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն ի լրումն կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդումների` Տիգրան Ավինյանի կողմից ապօրինաբար «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը 14.11.2024 թվականին տրված թիվ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվություն տրամադրելու կոռուպցիոն գործարքի մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ՝ Մուշեղ Բաբայանին ներկայացրել է դիմում, որի մեջ նշում է կոռուպցիոն սխեմայի ներքո գործող անձանց անունները, ազգանուններն ու գործարքները:

Միևնույն ժամանակ դիմումով հայտնել է, որ  պատրաստ է նաև ցուցմունքի տեսքով շարադրել բոլոր փաստերը և փաստարկները կոռուպցիոն հանցանքների մասին, որի հիմքով ակնկալում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրավեր ցուցմունք տալու համար:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31