Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները քանդել են Ներքին Հանդի հուշարձանը. «Հրապարակ»

Մարտ 19,2025 10:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ գյուղից տեղեկացանք, որ ադրբեջանցիները քանդել են Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը: Այս մասին տեղեկացանք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից. «Որ նայում ենք` գերեզմանոցը տեղում է` երեւում է, բայց իրենք շինություն են կառուցել՝ մնալու տեղ՝ կազարմա, էլի, անզեն աչքով տեսնում ես»: Այսինքն՝ հուշարձանի տեղում ադրբեջանական զինուժը զորանոց է կառուցել` ամրացել:

Հիշեցնենք, որ Ներքին Հանդ գյուղի հին՝ Վերին Հանդ կոչվող տարածքը, որտեղ գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքը, եկեղեցին, Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, 2022 թ. մարտի 14-ից գտնվում է թշնամու տնօրինության տակ: Ադրբեջանցիներն այդ օրը հանգիստ անցել էին միջպետական սահմանը, եկել-հաստատվել գյուղի տարածքում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31