Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԵՊՀ հետազոտող, Իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է
2018-ի մարտին դեռ կար Արցախ ու կար Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն / հյուպատոսարան ու էդ ժամանակ մոդա էր ակտիվիստների համար քայլերթեր կատարել, հետո հավաքվել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որին Արցախի ոստիկաններն իբր հեգնել էին կապույտ մազեր ունենալու համար։
Հիմա հավանաբար էդ նույն ակտիվիստները (եզակի բացառություններով) կամ ապաքաղաքական են դարձել, կամ չեն տեսնում արցախցիների խոշտանգումներն ու միտումնավոր նվաստացումները ՀՀ ոստիկանական շենքերում, կամ էլ տեսնում են և կողմ են ոստիկաններին սատարելուն և ասելուն, որ «լավ են անում, դեռ մի բան էլ քիչ են անում»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: