Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը

Մարտ 19,2025 09:00

«Ականատես» դիտորդական առաքելությունը խնդրահարույց է համարում վարչական լծակների միջոցով իշխանական թեկնածուի դիրքերը բարելավելու փորձը։

Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ խնդրանքով պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվի Գյումրու Շիրակացի փողոցը։ Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Կառավարությանը»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հաստատել է, որ Սարիկ Մինասյանի առաջարկությամբ Շիրակացի փողոցի հիմնանորոգման հարցը ներառվել է պետական բյուջեի ֆինանսավորման ծրագրում և առաջիկայում կմեկնարկեն բուն շինարարական գործընթացի մրցութային փուլն ու շինաշխատանքները, ընդգծելով որ Շիրակացի փողոցը «շատ կարևոր, Գյումրիի համար կարևոր նշանակություն ունեցող փողոցներից մեկն է»։

Սակայն, ուշագրավ է, որ դեռևս 2024թ․ մայիսի 16-ին նույնաբովանդակ գրավոր ուղերձով ՀՀ կառավարությանն էր դիմել Գյումրի համայնքի ավագանին՝ 26 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով  (կետ 18

Ուղերձում Գյումրի համայնքի ավագանին «ակնկալում էր ՀՀ կառավարության անմիջական և գործուն աջակցությունն ու ներգրավվածությունը համայնքի և ՀՀ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ա․ Շիրակացի և Մ․ Խորենացի փողոցների հիմնանորոգման հարցում»։ Այս ուղերձին, սակայն, Կառավարությունը դրական արձագանք չի տվել, ի տարբերություն իշխանական թեկնածուի նույնաբովանդակ «խնդրանքին», որին ընտրությունների շրջանում անհապաղ դրական արձագանք է տրվել, ինչն ակնհայտորեն վարչական լծակների միջոցով նախընտրական մրցապայքարում վերջինիս դիրքերը խթանելու փորձ է։

ՏԻՄ կառավարումը ընտրությունների շրջանում պետք է ընթանա բնականոն կերպով, այն չպետք է ուղեկցվի վարչական ռեսուրսների այնպիսի կիրառմամբ, որն անարդար առավելություն է տալիս իշխող կուսակցությանը և թեկնածուներին իրենց մրցակիցների հանդեպ՝ այդպիսով խաթարելով ընտրական գործընթացներում հավասարության սկզբունքը, ինչպես նաև ընտրողի՝ կարծիք ձևավորելու ազատությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31