Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ կա, իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել, օդի միջի խոսքերի չհավատաք, թե երկնքից արեգակ կիջեցնենք»․ Վարդան Ղուկասյան

Մարտ 18,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, այսօր Գյումրու «Մուշ» թաղամասում քննադատելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն, ասաց․

«Երկիրը հանձնող, 14 հազար քառակուսի մետր թուրքին հանձնող, 12 քաղաք, 241 գյուղ, 388 եկեղեցի, 60 գործարան, 50 հանք, 388 դպրոց, պատկերացրեք և էսպես շարունակական կարող ես ես թվել։

Եվ անամոթաբար նմանատիպ մարդիկ էսօր կարող են նորից էն հին սկզբունքը, որ նախկինները թալանեցին, էս արեցին, էն արեցին, էսօր նորից՝ 7 տարի պետական կառույցներն ամբողջությամբ զբաղեցրած էսօրվա ղեկավարությունը նորից մեղքը գցում է նախկինների վրա։

Ես կարող եմ ասել ՝ եթե էդպես է, Հայաստանի Հանրապետության բոլոր հանքերը պատկանում են նախկիններին, բա ինչո՞ւ չես բացահայտել։ Ամբողջ հանքերը դրված են օֆշորներում։ Էս մարդիկ իրենց սպառել են»։

Ցույց տալով Գյումրու Մուշ թաղամասի շենքերն՝ ասաց, որ դրանք կառուցվել են իր ու ընկերների արյան գնով, իրենից հետո 500 բնակարան պիտի կառուցվեր, հիմքերը գցված էին, սակայն մի բնակարան չի կառուցվել։

Ըստ Գյումրու նախկին քաղաքապետի, կառավարության անդամները միայն «Հայաստան համահայկական հիմնադրամի» կառուցած շենքերի բացման արարողությանն են մասնակցել, ուրիշ ոչինչ չեն արել։

Նա կառավարությանը քննադատեց նաև փոքր ու միջին բիզնեսին չխթանելու, աշխատատեղեր չստեղծելու համար, ըստ նրա, դիտավորյալ են անում, որպեսզի մարդիկ թողնեն-գնան երկրից։

«12 միլիարդ դոլար վերցրել են, երկրին գցել են պարտքի տակ, 12 աշխատատեղ չեն ստեղծում, հատուկ թուրքական քաղաքականություն է, հիշեք հատուկ թուրքական»։

Այնուհետ ասաց, որ գործարարները՝ երկրի 30-40 տոկոսը դատարաններում են լցված։

«Եթե պետությունը չի խթանում փոքր ու միջին բիզնեսը, մարդկանց վրա գործեր է կարում, հարկային կառույցները մարդկանց վրա հսկայական գումարներ են կուտակել, դրա համար մարդիկ բռնում են արտագաղթի ճանապարհը։ Պետությունը նպաստում է դրան, սրանց վերջին քաղաքականությունն է»։

Նա նաև ասաց, որ նորմալ պետություններում երեխաներին՝ մինչև 18 տարեկան դառնալը, պետական գումար են հատկացնում, իսկ ՀՀ-ում ժողովրդին ճնշելուց, տանջելուց բացի ոչ մի նորմալ որոշում չեն կայացնում։

Նա անդրադարձավ նաև ՔՊ-ի ծրագրին, ասաց, որ ոչ մի առողջացման ծրագիր չեն ստեղծում քաղաքի համար, իսկ երբ ինքը գա, ողջ քաղաքով կբռնեն կառավարության կոկորդից ու կասեն՝ «հերիք թոզ փչեք, լուրջ ծրագիր ներկայացրեք»։

Նա վստահեցրեց, որ ՔՊ-ն միանշանակ չի մնա իշխանության։

«Եթե Շիրակի, Գյումրու նկատմամբ լուրջ ծրագիր, աշխատատեղերի ստեղծման մասին է խոսքը, չի ներկայացնում, ես պիտի համոզեմ բոլորիդ՝ ինչի՞ համար եք ընտրում էդ կուսակցությանը։ Մորքուրիս տղեն է, հորոխպորս մարդն է, չգիտեմ ինչն է, էս կողմ, էն կողմ, եթե էդ սկզբունքով գնում եք ընտրության, ուրեմն ձեր նախկինները ձեզ կանիծեն, դուք դրանց պիտի ասեք՝ ինչի՞ եք առաջադրել դավաճանի հետ ձեր թեկնածությունը։

Ես տեսնում եմ ինչ-որ մի տղա կա, ասեմ ձեզ, մի հատ տղա կա, որոշակի հարգանք ունեմ, բայց երբ որ միացել է ՔՊ-ին, ես էլ չեմ կարող նրան ընդունել ճիշտ մարդկային տղա, ազգի դավաճանի հետ ով ճանապարհ է գնում, ուրեմն նույն մարդն էլ ինքն է»,- ասաց թեկնածուն։

Վարդան Ղուկասյանը կոչ ճշմարտությանը ձայն տալ, եթե անգամ ինքն արժանի չէ, թող ձայն չտան, բայց կեղծիք չկատարեն։

«Օդի միջի խոսքերի չհավատաք, թե երկնքից արեգակ կիջեցնենք, սուտ է, եթե մեկը իր ընտանիքի համար մի զուգարան չի կառուցել, էսքան քաղաք կառուցողին եթե չպիտի հավատաք, ուրեմն Աստծո անեծքը թափել է ձեր գլխին։ Ընտրեք արժանագույն ձևով»։

Նա ժողովրդին խնդրեց ուշադրություն դարձնել իր ձևակերպմամբ՝ ամենասարսափելի փաստին։

«Սրանց 90 տոկոսը կրթություն են ստացել Թուրքիայում, հլը սրանց կենսագրականը նայեք, 90 տոկոսը վերապատրաստվել են մեր դարավոր թշնամու երկրում, սա ի՞նչ է նշանակում, եթե խորանանք, դրա տակ ամեն ինչ կգտնենք։

Չենք ասում՝ ամբողջ կյանքում պիտի մնանք թշնամի, մենք մի բան ենք ասում, իրենք կատարել են ոճրագործություն, որն ամբողջ աշխարհը ընդունում է, թող ընդունեն Հայոց Ցեղասպանությունը, ներողություն խնդրեն հայոց ազգից, և դրանից հետո, եթե Աստված ստեղծել է ոչ ու բարով նմանատիպ ազգը պիտի լիներ մեզ հարևան, մնացած հարցերը մենք հետագայում կնայենք։ Մի ազգ, որը ոչ մի հարևանի հետ խաղաղ չի ապրում, բոլոր ազգերի հետ պրոբլեմ ունի, բոլորի հողատարածքները զավթել է»։

Վարդան Ղուկասյանն անդրադարձավ նաև ադրբեջանցիներին, որոնք հարյուր տարի է՝ ինչ պետություն են ձևավորել, բայց մեր երկրի ղեկավարները գլուխ են խոնարհում, երբ նրանք հայոց հողերը համարում են իրենց պապականը։ Անդրադարձավ դպրոցներին, որտեղ հայոց պատմությունն են վերացնում, խոսեց նաև այն մասին, որ հասել ենք մի ժամանակաշրջանի, երբ կաթողիկոսի շորերն են գնում-քաշում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31