Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը` մարտի 25-ին սպասվող երկու իրադարձությունների մասին

Մարտ 18,2025 23:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է.

«Հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։

Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է Ավետիք Իսահակյանը, մարտի 25-ին կբացվի նրա հուշատախտակը, որի վրա, առնչվող տեղեկատվության հետ միասին, կլինի նաև Գյումրիի սև տուֆը։ Ուրախ եմ, որ այն պայմանավորվածությունները, որ քննարկում էինք նախորդ տարի հունիսին Լայպցիգի քաղաքապետի հետ հանդիպմանը, արդեն իրականություն են դառնում։

Նույն օրը՝ մարտի 25-ին, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կկայանա ԿԳՄՍՆ կողմից մեր գործընկերների հետ միասին կազմակերպվող և Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հայաստանյան արտիստների կատարմամբ։ Հիշեցնեմ, որ այս տարի լրանում է նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31