Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության պատմական հնարավորությունից. ԵԽ պատգամավորների հայտարարությունը. «Արմենպրես»

Մարտ 18,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԽ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամություն դրսևորելու մասին հայտարարություն տարածելու համար։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական առիթից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները խրախուսում են նաև հետագա առաջընթացը սահմանների սահմանազատման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ցանկացած երկրի ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և իրավահավասարության հիման վրա, ինչը տարածաշրջանային զարգացումը խթանելու, կապն ընդլայնելու և կայուն խաղաղություն ու բարգավաճում ապահովելու հիմնական միջոցն է և հեշտացնում է հաշտեցումը համայնքների միջև՝ հիմնված մարդկանց հետ շփման ավելացման վրա:«Նույն ոգով մենք նաև վստահ ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի հնարավորությունից՝ աջակցելու տարածաշրջանում առկա դրական զարգացումներին և կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը` ի շահ սեփական քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- ասված է ԵԽ պատգամավորների հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեյվիդ Մաքալիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ լեքսմանը, Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող, Եվրախորհրդարանի պատգամավոր Դեն Բարնան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31