Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը

Մարտ 18,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հետևել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը։ Հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը:

ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստներին առաջիկա խաղում։ Նա զրուցել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ`

հետաքրքրվելով թիմի նախապատրաստական մարզումների ընթացքից, թիմում տիրող մթնոլորտից: ԿԳՄՍ նախարարը հաջողություն է մաղթել Հայաստանի ազգային հավաքականին և հույս հայտնել, որ սեփական պատերն ու երկրպագուների աջակցությունը մեր ընտրանուն կօգնեն հասնել ցանկալի արդյունքի:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է՝ թիմի տրամադրվածությունը լավ է, հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են: Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրել է՝ հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացողներից Էդուարդ Սպերցյանը թեև վնասվածքի պատճառով բաց է թողնելու առաջիկա հանդիպումները, այդուհանդերձ, վաղը ժամանելու է Հայաստան՝ մարզադաշտից աջակցելու թիմակիցներին:

Հանդիպման ընթացքում ՀՖՖ նախագահը ներկայացրել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին:

Հայաստանի հավաքականը նիդերլանդցի մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Վրաստանի ազգային թիմին: Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31