Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանատեղի ու 2 բնակարան Երևանում, առանձնատուն՝ Գյումրիում․ Ի՞նչ ունեցվածք ունի Մարտուն Գրիգորյանը

Մարտ 18,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ԿԸՀ որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է Գյումրու Լալայան փողոցի բնակելի տունը՝ 534 քառ․ մետր մակերեսով, 53 քառակուսի մետր մակերեսով երկու բնակարան էլ Երևանի Գրիբոյեդով փողոցում, ավտոկայանատեղի՝ դարձյալ նույն փողոցում՝ Գրիբոյեդովում, և երկու հողամաս Գյումրիում։ Հողամասերից մեկը իր բնակելի տան՝ Լալայան փողոցում է, որտեղ միանձնյա սեփականատեր է, մյուսը՝ Գյումրու Տիգրանյան փողոցում, որտեղ համասեփականատեր է։

Պատգամավորի հայտարարագրից տեղեկանում ենք, որ ավտոմեքենա չունի, թանկարժեք գույք՝ ևս։

Որպես եկամուտ՝ հայտարարագրել է իր պատգամավորական աշխատավարձը՝ մոտ 570 հազար դրամ։

Նրա դրամական միջոցները՝ հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմում են 190 միլիոն ՀՀ դրամ և 20․000 ԱՄՆ դոլար։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31