Երեկ՝ մարտի 17-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարկել «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների մասնակցությամբ նախ՝ սուպերմարկետում, ապա Ապարանի «Նիգ» գործարանի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորի եղբայրը՝ Հմայակ Մ.-ն, սպանվել էր 2022 թվականին՝ Արագածոտնի մարզում՝ Նիգավանում հայտնի կրակոցների ժամանակ, իսկ Հմայակ Մ.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Արդյոք «Գնթունիք»-ում, հետո «Նիգ» գործարանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունը կապ ունի նշված դեպքի հետ՝ որպես վարկած ուսումնասիրվում է թե՛ ոստիկանների, թե՛ քննիչների կողմից:Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի քաղաքացի «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։
Տեղեկությունը քրեական ոստիկանությունից փոխանցել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժին, որտեղից հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Հայկ Մ․-ն է, ով նշված մարմնական վնասվածքը ստացել էր Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածներ հասցնելու հետևանքով:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ու ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մարտի 13-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ապարան քաղաքում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում անձնական հարցերի շուրջ խոսակցություն էր տեղի ունեցել նշված սուպերմարկետի աշխատակիցներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 32-ամյա Անդրանիկ Պ․-ի և 27-ամյա Անի Մ․-ի միջև, որից հետո վերջինս Անդրանիկ Պ․-ի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել էր իր մտերիմ, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ․-ին և հայտնել կատարվածի մասին և աշխատանքի ավարտից հետո՝ արդեն մարտի 14-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Անդրանիկ. Պ-ն․ իր ընկերներ՝ «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցներ Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Նարեկ Ս-ի, հիվանդանոց տեղափոխված Հայկ Մ-ի և դեռևս չճտված անձանց հետ հանդիպել էին Ապարան քաղաքի «Նիգ» գործարանի մոտակայքում, որտեղ էլ տեղի էր ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, որի ժամանակ էլ Հայկ Մ․-ն դանակահարվել էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում