Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարծում, որ փաստաթուղթը խաղաղության երաշխիք է: Երաշխիքը ուժն է. քաղաքացի

Մարտ 18,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս իշխանությունը ստով եկել, ստով էլ շարունակում է, իրեն վստահելու պատճառ չունեմ: Ունեցել եմ հայրենիք, շատ մեծ է եղել, հիմա փոքրացել է: Չեմ վստահելու երբեք ու պայքարելու եմ մինչեւ վերջ, որ գնան: Այսօր Ազատության հրապարակում «Սրբազան պայքարի» աջակիցների կազմակերպած «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից Մանուկ Մանուչարյանը:

Բողոքի ակցիան խորհրդանշական հանրաքվեի ձեւով էր, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը չվստահողները համապատասխան քվեաթերթիկն են լրացնում ու գցում քվեատուփ:

«Իրենց վարած քաղաքականությունն այսօր հայ երիտասարդությանն ու ապագա սերունդին կանգնեցրել է փաստի առաջ: Վտանգված ենք այն առումով, որ ադրբեջանցիները շուտով գալու են ու նապաստակի պես բազմանալու են: 300.000 ադրբեջանցին 30 տարվա ընթացքում 4 միլիոն է լինելու, չզարմանաք, որ նրանցից մեկն էլ ապագայում մեր երկիրը ղեկավարի: Փաստի առաջ ենք ու անտարբերության իրավունք չունենք»,- ասաց Մանուկ Մանուչարյանը:

Նա նկատեց, որ խաղաղությունը չի լինում պայմանագրով, աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ նման փաստաթղթերի կնքումից կարճ ժամանակ անց խաղաղության պայմանագիր ստորագրած երկու կողմերը պատերազմում են. «Չեմ կարծում, որ փաստաթուղթը խաղաղության երաշխիք է: Երաշխիքը ուժն է» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31