Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների երևանյան խաղի նախօրեին ֆուտբոլային անբարեխիղճ ղեկավարները գնացին հերթական ստոր քայլին. Արթուր Սողոմոնյան

Մարտ 18,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգելի երկրպագուներ, հայկական ֆուտբոլի ապագայով հետաքրքրվածներ։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ մի իրավիճակի, որը ստեղծվել է մեր երկրում ֆուտբոլի շուրջ, մի մարզաձևի, որն ամենասիրվածն ու տարածվածն է թեˊ Հայաստանում, թեˊ ամբողջ աշխարհում։

Առիթ ունեցել եմ ասելու,  կրկնեմ նաև հիմա՝ հայկական ֆուտբոլում իրավիճակը վաղուց դուրս է եկել պրոֆեսիոնալիզմի ու ողջամտության սահմաններից։ ՀՖՖ ներկա ղեկավարությունն այն վերածել է անառողջ միջավայրի, իսկ իրենք պատրաստ են  մինչև վերջ կառչած մնալ աթոռներից և օգտվել ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի դրամական հոսքերից։

Ավելին՝ ֆուտբոլից հեռացնելով իրենց համար անընդունելի ներդրողներին՝ այժմ այս մարդիկ անցել են երկրպագուներին։ ՀՖՖ-ի ղեկավարների միջնորդությամբ երկրպագուներին ձերբակալում և սպառնում են քրեական հետապնդումներով զուտ նրա համար, որ նրանք արդարացիորեն բացատրություն են պահանջում վերջին տարիներին հայկական ֆուտբոլում անվերջ թվացող ձախողումների ու պարտությունների համար։

Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների երևանյան խաղի նախօրեին ֆուտբոլային անբարեխիղճ ղեկավարները գնացին հերթական ստոր քայլին՝ վրաց երկրպագուներին հատկացնելով ավելի շատ տոմսեր, քան Հայաստանի հավաքականի երկրպագուական FAF և Red Eagls շարժումներին՝ թերևս այսպիսով հույս ունենալով լռեցնել մեր ֆաների բողոքի ձայնը։

Դիմում եմ բոլորին, ովքեր մարտի 20-ին լինելու են մարզադաշտում, կոչ եմ անում միավորվել մեր երկրպագուների հետ, դառնալ մեկ ամբողջություն ու աջակցել նրանց ակցիաներին ու արդար պայքարին հանուն հայկական ֆուտբոլի մաքրության ու ապագայի։

Միասին ունակ ենք մեծ գործերի։

Հրաժարականն անխուսափելի է։

 

«Փյունիկ» Ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31