Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բիւրոյի անդամները յատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ Պաքուում տեղի ունեցող ապօրինի դատավարութեան հետ կապուած իրենց մտահոգութիւնները

Մարտ 18,2025 19:50

ՀՅԴ Բիւրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ

Այսօր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը եւ Բիւրոյի անդամներ Լիլիթ Գալստեանն ու Արսէն Համբարձումեանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան Արտակարգ եւ Լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինին:

Արմէն Ռուստամեանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բիւրոյի նորընտիր կազմի, ընդունուած հիմնական որոշումների եւ կուսակցութեան ռազմավարական առաջնահերթութիւնների մասին:
Մտքեր են փոխանակուել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում եւ, յատկապէս, Հայաստանի շուրջ ծաւալուող անվտանգային մարտահրաւէրների շուրջ:

Կարեւորուել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղութիւններով, մասնաւորապէս՝ խորհրդարանական ձեւաչափով համագործակցութիւնն ակտիւացնելու անհրաժեշտութիւնը:

ՀՅԴ Բիւրոյի անդամները յատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ Պաքուում տեղի ունեցող ապօրինի դատավարութեան հետ կապուած իրենց մտահոգութիւնները։

 

«Հորիզոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31