Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնֆլիկտը կարգավորված չէ. հերթական ապացույցը. Ստեփան Հասան-Ջալալյան

Մարտ 18,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ 2025թ. մարտի 18-ին, Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղում. թույլ տալ հայ բնակչության վերադարձը» վերնագրով միջնորդությունը:

Նախքան վերին պալատի կողմից նշված միջնորդության ընդունումը երեք ամիս առաջ՝ 2024թ. դեկտեմբերի 17-ին, Շվեյցարիայի Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդն էր ընդունել նույն միջնորդությունը:

Համաձայն նշված միջնորդության՝ «Դաշնային խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ, բայց առավելագույնը մեկ տարվա ընթացքում կազմակերպել Լեռնային Ղարաբաղում խաղաղության միջազգային ֆորում։ Այս ֆորումի նպատակն է թույլ տալ բաց երկխոսություն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ միջազգային հսկողության ներքո կամ առանցքային միջազգային դերակատարների ներկայությամբ, որպեսզի բանակցեն տարածաշրջանում սերունդներ շարունակ ապրած հայ բնակչության հավաքական վերադարձի շուրջ։»:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի չկարգավորված լինելու վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի 2022թ. փետրվարի 17-ի, հունիսի 8-ի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2023թ. հոկտեմբերի 12-ի բանաձևերից հետո Շվեյցարիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից ընդունված միջնորդությունը, ի հեճուկս օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանի, հերթական ապացույցն է առ այն, որ միջազգային հանրությունն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Ստեփան ՀասանՋալալյան
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31