Լրահոս
Օրվա լրահոսը

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն այցելեցին մետրոպոլիտենի կարգավարական կենտրոն, շրջեցին ԴԵՊՈ-ի տարածքում՝ հասկանալու պահանջվող աշխատանքների ծավալը

Մարտ 18,2025 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներ Ռուդիգեր Զանդերին, Նիկոլաս Կաստելլին և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը և տեխնիկական բաժնի պետ Աղասի Ղուկասյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերն, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ Նա նշեց,որ չնայած պետության աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ։

ԱԶԲ-ի ներկայացուցիչները այցելեցին մետրոպոլիտենի կարգավարական կենտրոն, էներգո համակարգի կարգավարական կենտրոն, շրջեցին ԴԵՊՈ-ի տարածքում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին և հասկանալու տեխնիկական հնարավորություններն ու պահանջվող աշխատանքների ծավալը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը հույս հայտնեցին, որ սկիզբ կդրվի նոր և շարունակական համագործակցության:

Հանդիպումն անցավ ջերմ և աշխատանքային մթնոլորտում:

Երևանի մետրոպոլիտեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31