Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը և Մեգլենա Կունևան քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Մարտ 18,2025 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
01:40
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 18-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող և ԵՄ հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ առանձնահատուկ կարևորություն է ցուցաբերում ԵՄ-Հայաստան համագործակցությանը, և Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով։

Այնուհետև կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների կիրառմանը և այլ հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության արդիականացման, արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին ստանդարտացման համակարգի համապատասխանեցման, «կանաչ» տնտեսության զարգացման, Հայաստանում ՓՄՁ զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31