Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն «սառեցված» վիճակում է, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և հավելել՝ եթե գործընկերները դիմեն, Մոսկվան ուրախ կլինի շարունակել այդ աշխատանքը:
«Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարության շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։
Ոչ ոք այն չի փակել, և եթե գործընկերները կապվեն մեզ հետ, և մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, ապա իհարկե, ուրախ կլինենք շարունակել այդ աշխատանքը: Բայց դա կախված է գործընկերներից», – ասել է ՌԴ փոխվարչապետը: