Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասպանության կասկածանքով մարդիկ հանկարծ դատարանի որոշմամբ ազատ են արձակվում»․ Գեղամ Նազարյանը՝ Սրբուհի Գալյանին

Մարտ 18,2025 16:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեսուն տարի այս խնդիրն ենք լսում։ Առաջին անգամ Վանո Սիրադեղյանից եմ լսել՝ մենք բռնում ենք, իսկ դատարանները ավազակներին ու գողերին բաց են թողնում։ Հիմա էլ ենք նման խնդիրներ լսում․ ի՞նչ պետք է արվի, որ այս խնդիրը լուծվի»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պատգամավորը մտահոգություն հայտնեց․ «Մենք տեսնում ենք, որ մարդասպանության կասկածանքով մարդիկ հանկարծ դատարանի որոշմամբ ազատ են արձակվում, փոխարենը տնտեսական հանցագործության մեջ կասկածվող մարդուն կալանավորում են, համառորեն կալանքը տնային ռեժիմի չեն փոխում»։

Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Անդրադարձել եմ վիճակագրական տվյալներին, թե ինչքան բռնում ու բաց չենք թողնում։ Այսօր մեր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են։ Ժամանակ առ ժամանակ չենք կարողանում կալանավորվածներին ընդունել․ այդքան խափանման միջոցներ են նշանակվում։ Ազատազրկվածների թիվը 2800 է, որոնց մեջ մեծ բաժին ունեն կալանավորները։ Այ, էդքան դատարանները կալանքի սանկցիա են տալիս։ Հազարավոր մարդկանց նկատմամբ նշանակվում է տնային կալանք։ Ձեր նշածը, որ սպանության մեջ մեղադրվողը կարող է ազատ արձակվել, իրականությանը չի համապատասխանում։ Գիտեմ՝ որ դեպքի մասին է։ Նա ոչ թե ազատ է արձակվել, այլ ուղղակի խափանման միջոցն է փոխվել։ Արդեն վերաքննության կարգով այդ որոշումը չեղարկվել է․ նշված անձինք վերադառնալու են քրեակատարողական հիմնարկ։ Այսօր բռնել-բաց թողնել երևույթ շատ ավելի քիչ ունենք, չենք էլ կարող չունենալ, քանի որ գործ ունենք իրավապահ մարմինների հետ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31