Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ նախագահը և Վրաստանի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության հարցեր

Մարտ 18,2025 17:12

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է միջազգային համագործակցության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար: Գիորգի Շարվաշիձեն կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի քննչական մարմինների միջև առկա սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել իրավական փոխօգնության շրջանակներում իրավական պահանջների արդյունավետ կատարմանը, մասնավորապես՝ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակմանը, օպերատիվությանը:

Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև անցյալ տարի երկու երկրների քննչական մարմինների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրին, որի նպատակը քննության ոլորտում լավագույն փորձի փոխանակումն ապահովելն է:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու շուրջ:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31