Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Վարֆոլոմեևը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ երիտասարդների մասնակցությունն ավելի կնպաստի այդ գործընթացին

Մարտ 18,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մարտի 18-ին հեռավար ձեւաչափով հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին կից Երիտասարդ օրենսդիրների պալատի ներկայացուցիչների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը հույս է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների երիտասարդ օրենսդիրների համագործակցության ակտիվացմանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանն իրականացնում է տարբեր՝ «Բաց դաս», «Ճանաչողական այց», «ԱԺ ամառային դպրոց» եւ այլ ծրագրեր: Նա նշել է, որ Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներ հնարավորություն ունեն իրենց ուսումնական փորձաշրջանն անցկացնել օրենսդիր մարմնում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Երիտասարդ օրենսդիրների պալատի համակարգող Ալեքսանդր Վարֆոլոմեեւը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ երիտասարդների մասնակցությունն ավելի կնպաստի այդ գործընթացին: Նա նշել է, որ ռուս երիտասարդ օրենսդիրներն ակտիվ համագործակցում են տարբեր երկրների երիտասարդ խորհրդարանականների հետ:

Երիտասարդ օրենսդիրների պալատի նախագահ Լեո Զակիրովը ներկայացրել է պալատի կառուցվածքը, իրականացրած ծրագրերը, իսկ փոխնախագահ Ալբերտ Գեւորգյանը խոսել է «Նույն ալիք» նախագծի մասին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նոր ծրագրերի իրականացման հարցում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31