Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքային տրանսպորտը թանկացրել են թալանի նպատակով․ սակագինը 65 դրամի սահմաններում է»․ Անդրանիկ Թեւանյան

Մարտ 18,2025 16:16

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը Երեւանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով հարցին, որ ավագանու ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտեցին «Մայր Հայաստանի»՝ հանրային տրանսպորտի նոր սակագների մասին նախագիծը։ 

«Սա ՔՊ-ական դասալքություն է։ Սա ցույց է տալիս, որ իրենք բովանդակային դաշտում որեւէ փաստարկ չունեն։ Քաղաքային տրանսպորտը թանկացրել են բառիս բուն իմաստով թալանի նպատակով։ Մենք առարկայական ու բովանդակային բոլոր հիմնավորումները կարող ենք ներկայացնել, որ տրանսպորտի գինը 65 դրամի սահմաններում է, վատագույն դեպքում՝ 92 դրամի սահմաններում»,- ասաց Թեւանյանը։

Նա հավելեց, որ այսօր պատրաստվում էր այդ հաշվարկները ներկայացնել, սակայն ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցություններն ուղղակի փախան նիստերի դահլիճից։ «Լքում են նիստերի դահլիճը, եւ սա շատ խորհրդանշական է․ ես այս նիստերի դահլիճ մտնում եմ առաջին անգամ, եւ քաղաքային իշխանություն փաստորեն գոյություն չունի, ճողոպրել է։ Թե ինչու են որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Սա ցույց է տալիս, որ իրենք որեւէ առարկայական պատասխան չունեն, բառիս բուն իմաստով քաղաքացիների թալան է տեղի ունենում։ Եվ քաղաքացիները լրացուցիչ փաստարկ են ունենում՝ բոյկոտելու քաղաքային տրանսպորտը»,- ասաց Թեւանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31