Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում

Մարտ 18,2025 16:12

Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։

Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով և ավելի մատչելի գնով։

Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը քաղաքի բնակիչների համար հատուկ ակցիա է նախատեսել, որը կգործի մինչև մայիսի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթն առաջին երեք ամսվա ընթացքում կտրամադրվի անվճար։

Ավանդույթի համաձայն, նոր մարզային քաղաք մուտք գործելիս, ընկերությունը հնարավորություն է տալիս բոլոր բնակիչներին ազատ օգտվել իր կապից որևէ հանրային վայրում։ Այս անգամ Ucom-ի կողմից տրամադրված Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով բացօթյա ինտերնետը հասանելի կդառնա Եղվարդի այգում։

«Մեր երազանքն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի լինեն որակյալ և հուսալի կապի ծառայություններ, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ երազանքն իրականություն դառնա։ Այսօր ես շատ հպարտ եմ Եղվարդում մեր ֆիքսված ցանցը գործարկելու համար, վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն ժամանակակից և որակյալ կապի ծառայություններն ու նոր թվային փորձառությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ցանցի մեկնարկի կապակցությամբ առաջին բաժանորդին՝ Հասմիկ Զաքարյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Եղվարդում գործարկվել էր նաև նոր սերնդի արագ և կայուն 5G շարժական ցանցը։

Հավելենք, որ 2024 թվականին Ucom-ի ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում, Բյուրեղավանում և Նոր Հաճնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31