Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները շարունակում են ենթարկվել բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են. ՄԻՊ զեկույց

Մարտ 18,2025 16:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները ՀՀ-ում» արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։

Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման հետ կապված խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ արտահերթ զեկույցը։

Զեկույցն ընդգրկում է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝ երաշխավորելու յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելու և բռնությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31