Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդքան հավատում են Բաքվի խոսքերին, թող վեր կենան, գնան Բաքու, տեսնենք՝ իրենց ինչպե՞ս կվերաբերվեն»․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին

Մարտ 18,2025 15:35

«Մեծ հաշվով՝ դա թշնամական օրակարգ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Սահմանադրությունը փոխելու՝ իշխանության մտադրություններին։

Նա վստահեցրեց՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում և ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը, որ որևէ հակապետական միջազգային փաստաթուղթ չվավերացվի, ինչպես այս իշխանությունը փորձում է մեր պետության վրա միջազգային պարտավորություններ կապել․ «Բոլոր այն երկրները, որոնք հայ ժողովրդին և ՀՀ- ին նետում են այդ ձևակերպումը, որ խաղաղությանը խոչընդոտում է ձեր սահմանադրությունը, այդ մարդիկ թշնամիներ են։ ՀՀ սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի և ՀՀ-ի արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի վրա»։

Լրագրողների դիտարկմանը՝ իշխանության ամենաբարձր օղակներից պարզաբանում են, թե այս սահմանադրությանը լեգիտիմ չէ, չի քվեարկել ժողովուրդը, Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց․ «Փաշինյան Նիկոլը, եթե այդ սահմանադրությամբ վարչապետ չէ, բա ո՞վ է։ Ուզուրպատո՞ր։ Ինքն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է»։

Խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի հետ համաձայնեցման առիթով էլ նշեց․ «Այդ միջազգային հանցագործների բառապաշարին, խոսքերին ո՞նց կարող է որևէ հայ մարդ հավատալ։ Չի կարելի վստահել էդ մարդկանց, ադրբեջանական վարքագիծը հիմքում դնելով՝ գնալ հաշտության և համագործակցության․․․․ՀՀ ներկա իշխանությունը ի վիճակի չէ հայկական նվազագույն շահն առաջ տանել։ Իրենք էին խոստանում՝ պատրաստ են գնալ Բաքու։ Թող հելնեն, գնան Բաքու, մեր գերիներին էնտեղից բաց թողնեն, էստեղ նորմալ ընտրություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի, իրենք էլ թող մնան Բաքվում։ Դա կլինի ամենալավ առհավատչյան, որ իրենք հավատում են Բաքվի խոսքերին։ Կտեսնենք՝ Բաքուն ինչպես կվերաբերվի իրենց. մեր գերիներն ազատ կարձակվե՞ն, և ՀՀ-ում էլ նորմալ իշխանություն կլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31