Ermenihaber. Թուրքական հեղինակավոր սերիալներից մեկի «Հոյակապ դար» սերիալի գլխավոր դերասանին՝ Հալիթ Էրգենչին, որը մարմնավորել է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման առաջինի կերպարը կարող են ձերբակալել։
Նշվում է, որ Էրգենչի հետ կարող է ձերբակալվել նաև դերասան Ռըջա Քոջաօղլուն, որը նկարահանվել է «Մարգարտյա հատիկներ», «Ասաֆ» հեռուստասերիալներում։ Նրանք մեղադրվում են մենեջեր Այշե Բարիմի գործով կեղծ ցուցմունք տալու մեջ։ Ոստիկանությունը փորձել է պարզել՝ արդյոք ցույցերի ժամանակ նրանք միմյանց հետ կապի մեջ են եղել, թե ոչ։
Նրանք կեղծ ցուցմունք են տվել և նշել, որ 2013-ի մայիսի վերջին և հունիսի սկզբին Գեզի այգու բողոքի ցույցերի ընթացքում Այշե Բարըմի հետ կապի մեջ չեն եղել։ Քննիչները պարզել են, որ երկու արտիստներն էլ Բարիմի հետ սերտ կապի մեջ են եղել և իրենք էլ են գտնվել Գեզի զբոսայգում։
Դերասաններին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում, քանի որ կեղծ ցուցմունք են տվել ու փորձել պաշտպանել մենեջերին: