«Երբ մենք նախընտրական ժամանակահատվածում ասում էինք՝ «ասեք, կանենք», դա խոստում չէր, հստակ աշխատանքային ծրագիր էր։ Եվ 2024 թվականին այդ աշխատանքային ծրագրի մի կարեւոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա թվարկեց, թե ինչ ժառանգություն է ստացել․ «Մենք ունեցել ենք մի քաղաք, որի մայթերը զավթված են, այգիները բաժանված են տարբեր անհատների եւ ընկերությունների միջեւ։ Եվ, ընդհանուր առմամբ, բիզնես տրամաբանությամբ քաղաք ենք ունեցել։ Ի՞նչ ենք մենք արել շարունակաբար՝ մենք մաքրել ենք այգիները, բացազատել ենք բակային տարածքները, սարքել ենք 124 բակ, սարքել ենք 7 այգի, շարունակաբար ազատել ենք մայթերը կրպակներից»։
Նա անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների քննադատություններին։ «Բայց ամենատարօրինակն ինձ համար այն է եւ մեր ամենամեծ սխալը կայանում է նրանում, որ 2018 թվականից հետո մի մեծ ծավալի՝ նախկին տարիներին գեներացված սեւ փողեր որեւէ կերպ մեծածավալ պատասխան ու արձագանք չեն ունեցել։ Եվ հիմա այդ մեծ փողերն ուղղվում են տարբեր լրատվամիջոցների, ուղղվում են տարատեսակ բլոգերների, ուղղվում են քաղաքական ուժերի։ Եվ այդ քաղաքական ուժերը, որ հիմա սպիտակ մորթին հագած ասում են՝ վայ, մենք նախկին իշխանությունների հետ կապ չունենք, մեզ այսօր ասում են՝ 4-րդ կարգի վթարային բնակարանների հարցը չեք լուծել։ Վայ, կներեք, եկեք ես ձեզ հիշեցնեմ, թե ոնց էին Հյուսիսային պողոտայում մարդկանց բռնի տնից հանում շպրտում դուրս, որ հիմա էլ Եվրոպական դատարաններով անցած այդ բոլոր գործերով ՀՀ-ն վճարում է այդ մարդկանց, դուք դրա հետ կապ չունեք, չէ՞»,- ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ