Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի. «Փաստինֆո»

Մարտ 18,2025 13:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Փաստինֆո». ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտնեց, դատավճիռ չհրապարակեց և որոշեց գործի քննությունը վերսկսել։

Նշենք, որ դատախազը պահանջել էր Վարդազարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով, ինչպես նաև՝ լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմն էլ պահանջել է արդարացնել Վարդազարյանին՝ ի թիվս այլ հիմնավորումների՝ պնդելով նաև, որ ի սկզբանե Վարդազարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական էր։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նախապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31