Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը թաքցնում է այս ամենը՝ տպավորություն ստեղծելով, թե համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ այդպես չէ. Թաթոյան

Մարտ 18,2025 13:44

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» վերաբերյալ «բանակցությունների» ավարտի մասին հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական գրեթե բոլոր մեդիա հարթակներով տարբեր պետական-քաղաքական գործիչներ առաջ են բերում (հետևում կանգնած է ադրբեջանական իշխանությունը) լրացուցիչ պահանջներ`

🔴Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ և նրանց անարգել ելումուտ Հայաստան:

🔴 Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում այնպես, ինչպես դեռ 2021 թ. նոյեմբերին Թուրքիայի նախագահի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը, այն է «Զանգեզուրի միջանցքը» իրար է կապելու ողջ թյուրքական աշխարհը։

🔴ՀՀ սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանական պահանջների։

🔴Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին:

🔴Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ:

🔴Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում և գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։

🔴Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի և պատերազմի մասնակիցների հերոսացումը:

🔴Հայաստանում պետք է փակվեն այն բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, որոնք զբաղված են ազգային արժեքների տարածմամբ։

Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության` սրանք այն խնդիրներ են, որ պետք է լուծվեն «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից դուրս և նախքան ստորագրումը։

Այնպես, որ բացի այն, որ Հայաստանի իշխանությունը սեփական ժողովրդից գաղտնի է պահում այս կենսական կարևորություն ունեցող հարցերը, իշխանության մնալու մոլեռանդությամբ թաքցնում են այս ամենը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք տիրապետում են իրավիճակին, և այդ համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից` ակնհայտ իմանալով, որ դա այդպես չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31