Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրող․ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի ռեգիոանալ հեռանկարի համար. Ermenihaber

Մարտ 18,2025 13:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.amը զրուցել է Երևանում գտնվող «T24» լրատվական կայքի թուրք լրագրող, քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչի հետ։

Տիկին Յինանչ, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։ 

Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչո՞ւ է ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում ՀայաստանԱդրբեջան կարգավորման գործընթացի հետ։

– Այժմ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ առանձնահատուկ են, մենք դա հասկանում ենք ու դա այդպես է։ Եվ այդ «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը իսկապես բացատրում է երկու երկրների միջև հարաբերությունները։ Դա փաստ է և այդ փաստը դուք չեք կարող փոխել։ Մենք այն իրավիճակում ենք, որ պետք է ըստ այդ փաստի գործենք։ Ես դա ժամանակ առ ժամանակ եմ ասում ու կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը և Հայաստանն ու Թուրքիան պետք է հնարավորինս արագ կարգավորեն հարաբերությունները։ Անկեղծ, երանի ժամանակ չկորցնեն ու պահ առաջ դա կյանքի կոչեն։

Երբեմն եղբայրների միջև կարող են տարաձայնություններ լինել, միշտ չէ, որ ընտանիքի անդամներն ամեն ինչի մասին նույն կերպ են մտածում։

Եթե նման բան լիներ, Թուրքիան ի սկզբանե կասեր՝ «Ես շահագրգռված չեմ կարգավորմամբ»։

Նայում ենք անցյալին և տեսնում ֆուտբոլային դիվանագիտություն և այլն: Հետևաբար, կարծում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կարծում եմ նաև, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է Թուրքիայի տարածաշրջանային հեռանկարի համար։ Բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մենք նման որոշում ենք կայացնում և, ինչպես ասացի, որպես լրագրող փորձում եմ դա քննադատել։ «Երանի այսպես չլիներ, կուզենայի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Թուրքիան ու Հայաստանը կարգավորվեին հարաբերությունները որքան հնարավոր է շուտ»։ Նույնիսկ եթե դա լիակատար կարգավորում չլինի էլ ես կցանկանայի, որ Թուրքիան որոշ քայլեր ձեռնարկեր առանց սպասելու և կարծում եմ, դա Ադրբեջանի օգտին էլ կլինի։

Ըստ լրագրողի, եթե Թուրքիան և Հայաստանը կարգավորեն հարաբերությունները, դա լավ կլինի նաև Ադրբեջանի համար։ Այսինքն, երբ ես սա ասում եմ, դա նրանից չէ, որ արհամարհում եմ Ադրբեջանի շահերը, ընդհակառակը, կարծում եմ, որ Ադրբեջանին պետք է ձեռնտու լինի հնարավորինս արագ համաձայնության գալը։

Ձեր հարցի կարճ պատասխանն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան արտասովոր եղբայրական հարաբերություններ ունեն։ Նախագահ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Ալիևն առանձնահատուկ հարաբերություններ ունեն և այո, Ադրբեջանն իսկապես շատ կարևոր ներդրումներ ունի Թուրքիայում։

Սրանք կարևոր գործոններ են ու կան նաև այդ հուզական կապերը, բայց ինչ-որ պահի աշխարհաքաղաքականությունը երբեմն կարող է տապալել այդ զգացմունքային կապերը, և ինչ-որ պահի, կարծում եմ, Անկարան նույնպես խրախուսում է Բաքվին ու խրախուսում է իր փակ դռների հետևում։

Կարծում եմ, որ (Անկարան-խմբ․) ասում է՝ «Դե թող շատ չուշանա (կարգավորման գործընթացը, խաղաղության պայմանագրի կնքումը խմբ․), եկեք արդեն ավարտին հասցնենք»:

Այնպես չէ, որ ես գիտեմ ու խոսում եմ, բայց դա իմ լրագրողական ենթադրությունն է, զգայարաններս դա են հուշում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31