Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյանը հատուկ գումարով շինթույլտվություն է տալիս, Արաբկիրում ապօրինի հանքարդյունաբերություն է տեղի ունենում»․ Զարուհի Փոստանջյան

Մարտ 18,2025 13:15

«Խոսքս ուղղում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Բաբայանին․ ես ձեզ բազմաթիվ հաղորդումներ եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Ես չգիտեմ՝ այս պահին դուք ինչ եք անում, բայց Երեւանի ամենաբանուկ մասերից մեկում՝ Արաբկիր համայնքի սրտում տեղի է ունենում ապօրինի հանքարդյունաբերություն, ապօրինի շինարարություն, որը վտանգում է երեւանցիների կյանքն ու առողջությունը»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նա հավելեց․ «Տիգրան Ավինյանը մասշտաբային ստախոս է, նա քարոզարշավի ժամանակ եկել է տվյալ տարածք եւ քաղաքացիներին խոսք է տվել, որ այդտեղ նախագծվող ցանկացած փաստաթուղթ իրենց հետ քննարկելու է։ Չի կատարել իր խոստումը։ Ստախոսը չի ներկայացել վայր, որտեղ ապօրինի շինթույլտվություն է տրամադրել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ շինթույլտվությունը Տիգրան Ավինյանի կողմից տրվում է հատուկ գումարի միջոցով, այդ հատուկ գումարը շատ մեծ գումար է։ Այդ հատուկ գումարների միջոցով տրվում են քաղաքն ապականելու թույլտվություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31