Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ին կառավարությունը մարզերում տարեցների խնամքի կենտրոնների համար ՀԿ-ներին 170 միլիոն դրամ է տրամադրել

Մարտ 18,2025 13:07

2024 թվականին ՀՀ կառավարությունը 170 միլիոն դրամ է տրամադրել ՀՀ տարբեր մարզերում տարեցների խնամքի կենտրոնների գործունեության համար։ 2025-ի համար բյուջեն ընդլայնվել է, բայց հստակ թվեր նախարարության պաշտոնյաներն այդ պահին չունեին․ այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարարները։ Քննարկվում էր ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Նախկինում նման աշխատանքները, ըստ բանախոսների, կառավարության սուբսիդավորմամբ էին կատարվում, 2020-ից հետո՝ կառավարության տրամադրած դրամաշնորհներով եւ արդեն այնպիսի մակարդակում ենք, որ ծառայությունների մատուցման որակի վրա է ուշադրություն դարձվում։

ՀՀ մարզերում տարեցների, երեխաների, հաշմանդամների խնամքի եւ զարգացման կենտրոնների համար տրամադրվող գումարն, ընդհանուր առմամբ, հասել է մեկ միլիարդ 700 միլիոն դրամի՝ նախկին 200, 600 միլիոն դրամի փոխարեն։

Տարեցների խնամքի կենտրոններ չկան Վայոց Ձորում, Տավուշում եւ Արագածոտնում։ Ինչպես նախարարության պաշտոնյաները բացատրեցին՝ այդ մարզերում չկան հասարակական կազմակերպություններ, որոնք կհավաստագրվեն՝ 5 տարի ժամկետով, կառավարության սահմանած չափանիշներով։ Կառավարությունում քննարկում են անհատ ձեռնարկատերերի եւ ՍՊԸ-ների ներգրավումը այս գործընթացում՝ այդ բացը լրացնելու համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31