Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը դիմեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցնելով նրան, թե ի՞նչ միջոցներից է փոխհատուցել իր 20 հազար դոլարանոց ավիատոմսի գինը։ «Մոտ հինգ ամիս առաջ քաղաքապետարանի հաշվին դուք, պարոն Ավինյան, գնացիք Լոս Անջելես։ Ըստ պայմանագրի՝ ձեր թռիչքի տոմսը եղել է բիզնես կլաս եւ արժեցել է մոտ 20 հազար դոլար։ Հետո աղմուկ բարձրացավ, եթե բիզնես կլասի տոմսը 4-5 հազար դոլար է, ինչո՞ւ է քաղաքապետարանը մուծել 20 հազար դոլար։ Այդ աղմուկը զսպելու համար, դուք ասացիք՝ ձեր գրպանից վերադարձրել եք 20 հազար դոլարը։ Այստեղ երկու տարբերակ կարող է եղած լինել, խնդրում եմ, պարզաբանեք, թե որն է եղել։ Առաջին տարբերակը, որ եթե իրականում բիզնես կլասի գինը 5000 դոլար է, մի հոգի 15 հազար դոլար «ատկատ» է ստացել։ Եվ այդ կերպ դուք այդ 15 հազար դոլար «ատկատը» վերցրել եք, մի հատ 5000 դոլար ավելացրել եք վրան ու 20 հազար դոլար վերադարձրել քաղաքապետարանի բյուջե։ Թե՞ երկրորդ տարբերակ է եղել, որ իրականում բիզնես կլասով չեք թռել, առաջին դասի տոմսով եք թռել, որը հնարավոր է 20 հազար դոլար արժենա, որովհետեւ այնտեղ խավիար, մահճակալ կա, մանիկյուր-պեդիկյուր են անում։ Բայց ձեր տարեկան աշխատավարձը 30-32 հազար դոլար է, հիմա ո՞նց եք ձեր տարեկան աշխատավարձի տեսից ավելին վերցրել ու մուծել այս 20 հազար դոլար տոմսը»։
Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Պարոն Զարոկյան, անկեղծ ասած, ինձ երբեւէ մանիկյուր եւ պեդիկյուր չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ առհասարակ»։ Ավինյանն ասաց, որ կարող են 2017 թվականից սկսած իր հայտարարագրերն ուսումնասիրել, եւ պարզ կլինի հարցի պատասխանը, թե որտեղից է վճարել տոմսի համար։ Ավինյանը նաեւ ասաց, որ քաղաքապետարանի երկու աշխատակից պատժվել են այդ հարցով՝ նկատողություն են ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ