Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան»-ի նախագիծը, ըստ որի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կմնա 100 դրամ, քննարկվի ավագանու նիստում

Մարտ 18,2025 12:46

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվելու է տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը։ Այն քաղաքապետարանում ներկայացնելու է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Համաձայն «Մայր Հայաստանի» նախագծի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։

Մասնավորապես առաջարկվում է՝

  • 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 400 դրամ,
  • 7 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 2000 դրամ,
  • 30 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 5500 դրամ․
  • 180 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 20.000 դրամ,
  • 365 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 35.000 դրամ․

Կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվում են անվճար՝ սույն ենթակետով նախատեսված համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում։

Սույն որոշման առաջին կետով նախատեսված ֆիզիկական քարտ տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի բացակայության դեպքում ուղևորը յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի 1 օգտագործման համար վճարում է 100 կամ 50 դրամ (տրոլեյբուս):

Հիշեցնենք, որ 17 հազար քաղաքացի իր ստորագրությամբ միացել է «Մայր Հայաստանի» այս նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31