Ermenihaber. Թուրքական «Hurriyet Daily» կայքի գլխավոր խմբագիր Սերքան Դեմիրթաշը հեղինակային հոդված է հրապարկել Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Հեղինակը, հղում անելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Մարգարա-Ալիջան սահմանային դարպասի բացումը շրջադարձային նշանակություն կունենա։ Ինչպես նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։
Սերքան Դեմիրթաշը նաև հավելել է, որ Անկարան դեռևս առայժմ կյանքի չի կոչում 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Անկարան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին։
Նա նաև շեշտում է, որ երկու հարևան երկրների միջև ուղիղ կապի հաստատումը կամրջելու է եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները։
Կարդացեք նաև
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։