Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի իշխանավորներ, ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, մինչեւ տեսնենք՝ իրավապահ մարմիններն ինչ են անում»

Մարտ 18,2025 12:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Սիմոնյանը դիմեց Երեւանի իշխանություններին․ «Հարգելի իշխանավորներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, մինչեւ տեսնենք՝ իրավապահ մարմիններն ինչ են անում, ոնց են անում։ Վերջերս Բուսաբանական այգու ծառահատումներն էլ վկա»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը միայն նախորդ տարի 12,8 հա կանաչ տարածքներ է ստեղծել, 31 հազար գծամետր ոռոգման համակարգ է քաշել։ Այս ծառերի կպչողականությունն, ըստ Ավինյանի, մոտ 95 տոկոս է։ «Ուզո՞ւմ եք իմանաք՝ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էին ոչ այնքան էական ծավալներով իրականացվող ծառատնկման աշխատանքները, մոտավորապես 40 տոկոս։ Շատ տեղեր, որտեղ նախկինում ծառատունկ եք իրականացրել, չորացել-մնացել են, որովհետեւ ոռոգման համակարգ չեք կառուցել»,- ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանը կապ չունի Բուսաբանական այգու ծառահատումների հետ։ «Լավ, էդ Բուսաբանական այգին մեր հետ ինչի՞ եք կապում, մենք ի՞նչ կապ ունենք Բուսաբանական այգու ծառերի ու ծառահատումների հետ»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31