Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ռումինիայի Էֆորե-Նորդ քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներն, ընդհանուր առմամբ, հաջող հանդես եկան: Նրանք տարան ութ հաղթանակ, երկու պարտիա ավարտեցին ոչ-ոքի եւ միայն մեկում պարտություն կրեցին:
Այսօր կայանալիք չորրորդ տուրից առաջ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը կորցրել են կեսական միավոր եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: