Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունը Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվի, հազարավոր մարդիկ, այդ թվում` մենք, դատի ենք տալու իշխանություններին. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»

Մարտ 18,2025 11:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Փաշինյանի` Բաքվի դեմ հայցերը հետ վերցնելու պատրաստակամությանը. «…Մենք դատի ենք տալու ոչ միայն Ադրբեջանին, այլեւ՝ ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու եւ դրանց հետեւանքների վերացման հնարավորությունները փակելու պատճառով»:

Զրուցեցինք Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:

Գեղամ Ստեփանյանը նշեց. «Արտակ Բեգլարյանի գրառումը վերաբերում է նրան, որ եթե իշխանությունը միջպետական գանգատներից հրաժարվի, հազարավոր մարդիկ, այդ թվում` մենք, դատի ենք տալու իշխանություններին»: Ադրբեջանի դեմ քանի՞ արցախցի է միջազգային ատյաններ հայցեր ներկայացրել։ Ստեփանյանը նկատեց. «Կան բազմաթիվ հայցեր, հիմնականում՝ սեփականության իրավունքի մասով: Մի քանի հարյուր նման հայց է ներկայացվել, այս պահին աշխատանքներ են ընթանում: Այն գույքը, որն ավերվել է Ադրբեջանի կողմից, ներկայացրել ենք միջազգային դատարան: Կան նաեւ բիզնես նախաձեռնություններ, որոնք դատարան են դիմել: Արցախցիների անունից մաքսիմում 500-600 գործ կա, սակայն թիվը հազարի չի հասնում: Դրանք հիմնականում գույքային պահանջներ են: Այլ իրավունքների հարցերը միջպետական գանգատներում պատշաճ կերպով ներկայացված են եղել մինչ այժմ: Եթե Հայաստանի իշխանությունները հրաժարվեն այդ հայցերից, որոնցում ներառված են խոշտանգումները եւ այլն, արդեն պետք է տվյալ անձանց հարազատները դիմեն դատարան»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31