Լրահոս
Օրվա լրահոսը

Եղե՞լ է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում. ՀՖՖ նախկին նախագահի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»

Մարտ 18,2025 09:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին: Մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։

Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբեւէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի հոր խոսքերը հեղափոխության օրերին՝ 2018 թվականին. «Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի Նիկո՞լ է ընդամենը, շատ նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի»: Մեկ այլ հարցազրույցում Վովա Փաշինյանն ասել էր. «Հնարավոր է՝ ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31