Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը:
Ցույցի մասնակիցները դանիական կառավարությանը ներկայացրեցին հետեւյալ պահանջները՝
Հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները:
Պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս անօրինական ձերբակալված հայերին ու ռազմագերիներին:
Կարդացեք նաև
Ստեղծել միջազգային հանձնաժողով՝ հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը պարզելու համար:
Ներդնել պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտումներում:
Աջակցել Միջազգային քրեական դատարանում (ICC) հայտ ներկայացնելուն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: