Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկյա ու ադամանդյա թանկարժեք զարդեր, շքեղ հյուրանոց, առևտրի համալիր․ Վարդան Ղուկասյանի ունեցվածքը

Մարտ 17,2025 23:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունի 4 անշարժ գույք, որից մեկը Սլաբոդկա թաղամասի իր տունն է՝ 588 քառակուսի մետր բնակելի մակերեսով։

Մյուսը` Վարդ Բաղ թաղամասում է, նկուղի հետ միասին 42․8 քառակուսի մետր է։ Այդ նույն թաղամասում նա նաև հողամաս ունի, սակայն թե՛ բնակարանի և թե՛ հողամասի դեպքում համասեփականատեր է։

Իսկ Սլաբոդկայի տան դեպքում սեփականատեր է։ Նա միանձնյա սեփականատեր է նաև Շահումյան փողոցում՝ կենտրոնական շուկայի հարակից տարածքում գտնվող 0,021 քառակուսի մետր առևտրի համալիրի։

Նախկին քաղաքապետը որպես շարժական գույք՝ հայտարարագրել է 2005 թվականի «BMW 760 Li» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա։

Ամենաճոխը «Թեկնածուի թանկարժեք գույք» աղյուսակում լրացրածն է։

Գյումրու նախկին քաղաքապետը հայտարարագրել է ոսկյա ժամացույց, ապարանջան, ոսկյա խաչ ապարանջանով, ադամանդյա երկու մատանիներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 6 միլիոն 650 հազար դրամ։

Որպես եկամուտ՝ նշված է միայն կենսաթոշակը, որը կազմում է 530 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Գյումրու նախկին քաղաքապետն ունեցել է 4 միլիոն ՀՀ դրամ, 6000 եվրո, 3500 ԱՄՆ դոլար։

Նա նաև նշել է, որ «Ալեքպոլ» ՍՊԸ-ի՝ «Ալեքսանդրապոլ հյուրանոցի» 50 տոկոս բաժնեմասի տերն է։ Նշենք, որ այն Հայաստանի շքեղ հյուրանոցներից մեկն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31