Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին այցելեց Հ.Յ.Դ. նորընտիր Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունի

Մարտ 17,2025 23:50

Երկուշաբթի, 17 Մարտ 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) նորընտիր Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի, որ Հայաստանէն վերադարձին Մայրավանք այցելած էր ստանալու համար Նորին Սրբութեան օրհնութիւնը:

Բագրատունի Նորին Սրբութեան յայտնեց, թէ Բիւրոյի նորընտիր կազմին մէջ իրեն յանձնուած է Միջին Արեւելքի պատասխանատուութիւնը: Ան Բիւրոյին անունով յատուկ շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին, որ Հ.Յ.Դ.ի 35-րդ ընդհանուր ժողովին իր հայրապետական օրհնութեան խօսքը ուղղած էր բացման նիստին։

Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց անոր ընտրութիւնը եւ իր բարձր գնահատանքը յայտնեց ի տես Լիբանանի հայութեան կեանքին մէջ երկար տարիներու անոր ծառայութեան, յատկապէս կրթական, համայնքային, քաղաքական ու կուսակցական բնագաւառներուն մէջ: Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ վերանորոգ նուիրումով ան պիտի շարունակէ իր ազգային ծառայութիւնը՝ աւելի լայն ծիրէն ներս, մանաւանդ ներկայ ժամանակներուն, երբ շրջանէն ներս մեր համայնքները կը դիմագրաւեն լուրջ մարտահրաւէրներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31